Wednesday, February 25, 2015

Էկոլոգիա

Ջրոլորտ

  1. Ինչպիսի ջուր ենք խմում մենք:
  2. Ինչն է աղտոտում մեր միջավայրի ջուրը:
  3. Ինչե՞ս է ազդում աղտոտված ջուրը ձեր առողջության վրա:
  4. Ինչպես պահպանենք ջրոլորտը աղտոտումից:
  5. Ինչ բնույթ կստանա ջրի հիմնախնդիրը 50 տարի հետո:



1) Մարդիկ խմում են Քաղցրահամ ջուր, Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվախի (1.4մլրդ. խկմ) 2,5%-ը, սակայն դրա մի մասն է պիտանի խմելու համար:Առանց ջրի կյանք չկա, կա տեսություն որ կյանքը առաջացել է ջրում և ջուր կա ամեն մի էակի մեջ:Հասուն մարդու օրգանիզմում ջուրը կազմում է մոտ 60-65%-ը:Մարդը օրեկան ունի 2.3 լիտր ջրի պահանջ:Մարդը կորցնելով մարմնից 2% ջուր նրա մոտ սկսում է ծարավ առաջանալ, 6-8% տոկոսի դեպքում նրա մոտ կիսաուշաթափվում է, 10%-ի դեմքում մարդու մոտ առաջանում են խնդիրներ թուքը կուլ տալու հետ, իսկ երբ մարդը կորցնում է մարմնից 12% ջուր, այս դեպքում մարդը մահանում է:
2)Ջուրը աղտոտող համար մեկ նյութը դա նավթն է: Նավթը և նավթամթերքը ջրի մեջ բնական վիճակում իսպառ բացակայում են : Այդ պատճառով էլ դրանց նույնիսկ չնչին քանակության հայտնվելն արդեն նշանակում է ջրի աղտոտում: Առաջին հերթին վատանում են հատկապես ձկնկիթի և ձկների զարգացման պայմանները, դանդաղում է կերային ռեսուրսների վերարտադրությունը, ընկնում է ձկների սննդարար արժեքը: Որսված ձկները հաճախ լինում ենթունավոր, ոչ պիտանի սննդի մեջ օգտագործելու համար: Մեծապես տուժում են ձկնային տնտեսությունը և ձկնորսությունը: Վտանգավոր է ջրիմակերեսին նավթային թաղանթի գոյացումը: Դրա պատճառով խիստ թուլանում է ջրային ավազանի գազափոխանակությունը մթնոլորտի հետ, հետևաբար նաև դրա ինքնամաքրման հնարավորությունը , ինչպես նաև դանդաղում է ջրում եղած աղտոտող նյութերի քայքայման, չեզոքացման գործընթացը: Ֆենոլների բարձր պարունակությունը ջրում նույնպես գցում է դրա որակը և խմելու ուսննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի:
3)Աղտոտված ջուր խմելը կարող է հանգեցնել վատ հետևանքների: Օրինակ հիվանդությունները, կետոտ ջուր խմելով մարդը կարող է վարակվել տարբեր տեսակի հիվանդություններով և ոչ միայն մարդը, կեղտոտ ջուրը նաև շատ կվնասի կենդանիներին:Կենդանիները կեղտոտ ջուրը խմելով կարող են սատկել և մարդկության համար առաջացնել նոր խնդիրներ:Օրինակ եթե օվկիանոսի ջուրը աղտոտվի, դրանում կտուժեն շատերը, օրինակ դա կվնասի բոլոր կենդանիներին, որոնք ապրում են ջրում, կան մարդիկ որոնք սնվում են օրինակ ձկներով, իսկ եթե ջուրն աղտոտվի այդ դեպքում ձկները կսատկեն և դրանից կտուժեն հազարավոր մարդիկ:
4) Ջրային ռեսուրսների պահպանությունը ինչքան կարևոր,այնքան էլ բարդ խնդիր է:  Բնապահպանության տեսանկյունից  ջրային ռեսուրսների ամենակարևոր առանձնահատկությունը պետք է համարել  ինքնամաքրման առանձնահատկությունը: Գիտնականների կարծիքով` Երկրի վրա ներկայումս ջրերի աղտոտվածությունն այնդիսին է, որ օվկիանոսի լրիվ ինքնամաքրման համար կպահանջվի 2600 տարի, ստորերկրյա ջրերի համար` 5000 տարի, լճերի համար 3-4 տարի, հողաշերտի ջրերի համար`1 տարի, իսկ գետերի համար` մի քանի օր, իհարկե, եթե այդ ժամանակահատվածում նոր աղտոտում տեղի չի ունենում: Ջրային ռեսուրսների պահպանման և ջրամատակարարման հարցերը լուծելիս մեծ տեղ է տրվում ջրի արհեստական մաքրմանը: իրառվում են ջրերի արհեստական մաքրման տարբեր մեթոդներ: Դրանք կազմում են 3 խումբ` մեխանիկական, ֆիզիկաքիմիական, կեսաբանական: Ջուրը հատուկ նպատակներով օգտագործելիս աղազերծում, գազազերծում, փափկեցնում են, մաքրում հիվանդաբեր մանրէներից, մետաղական միացություններից:

No comments:

Post a Comment